National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.11.2006
Խորհրդարանում շարունակվում են 2007 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները

ԱԺ պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի  մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 3-ին շարունակվեցին 2007 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները, որին մասնակցում էին կառավարության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ եւ այլք: Օրակարգում  «ՀՀ 2007 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված իշխանության պետական, տեղական ինքնակառավարման եւ դատական մարմինների ֆինանսավորման հարցերն էին:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ 2007 թ. պետական բյուջեի նախագծում օրենսդիր,  գործադիր եւ դատական մարմինների պահպանման ընթացիկ ծախսերի համար հատկացվել է 40592.3 մլն. դրամ, որը 2005 թ. բյուջե՟տային տարվա փաստացի եւ 2006 թ.բյուջե՟տային տարվա համար հաստատ՟՟ված ցուցանիշների նկատմամբ կազմում է 133.2 եւ 114.7 տոկոս:Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխա՟նության մարմինների պահպանման ծախսերը հաշվարկվել են`  հիմք ընդունելով 15329.5 հաստիքային միավորների քանակը, որը 2006 թ. համեմատ ավելացել է 174 միավորով. թվաքա՟նակի ավելացումը պայմանավորված է սահ՟մանադրական փոփոխությունների եւ պետական կառավարման մարմիններում կառուց՟վածքային փոփո՟խությունների հետեւան՟քով աշխատողների թվաքա՟նակի փոփոխություններով: Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մար՟մին՟՟ների աշ՟խա՟՟տողների աշխատավարձի ֆոնդը 2007 թ. համար ծրագրավորվել է 22160.2 մլն դրա՟միչափով, որը 2006 թ.մակարդակը գերազանցում է 3106.1 մլն դրա՟մով. աճը պայմա՟նա՟վորված է պետական կա՟ռա՟վարման համակարգի բարեփոխումների հետեւանքով կա՟ռավարման նոր մարմինների ստեղծմամբ, քաղաքացիական ծառայողների եւ հարկադիր կատարողների բազային պաշտոնային դրույքաչափերի ավե՟լացմամբ, «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ, հայեցողական, քաղաքացիական աշխատանք կատարող վարձու աշխատողների եւ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց աշխատավարձի 20 %-ի չափով բարձրացմամբ, հարկային եւ մաքսային ծառայողների աշխատավարձերի աճով, դատավոր՟ների եւ դատա՟խազ՟ների պաշ՟տոնային դրույքաչափերի նկատմամբ հաշվարկվող հավելավճարների աճով, ինչպես նաեւ պետական կառավարման մարմիններում կառուցվածքային փոփոխությունների եւ գործառույթների ավելացմամբ պայմա՟նավորված աշխատողների թվաքա՟նակի փոփոխությամբ: Փոխնախարարը նշեց նաեւ, որ քաղաքացիական ծառայողների (ՀՀ Ազգային ժողովում պետական ծառայողների) աշխատավարձի ֆոնդը հաշվարկվել է հիմք ընդունելով 35.5 հազար դրամ բազային պաշ՟տոնային դրույքաչափը՝ 2006 թվականի 30.0 հազար դրամի փոխարեն, հարկադիր կա՟տա՟րողներինը՝42.0 հազար դրամ՝ 2006 թվականի 35.0 հազար դրամի փոխարեն. քաղաքացիական ծառայողների միջին աշխատավարձը 2007-ին կազմելու է 104 հազար դրամ, 2006-ի` 87.000 դրամի փոխարեն: 2007 թ. հուլիսի 1-ից նախատեսվում է նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց պաշտոնային դրույքաչափերիբարձրացում շուրջ 40.0%-ի չափով:

Նախարարությունների ներկայացուցչական ծախսերը ծրագրավորվել է 1500.0 հազ. դրամի չափով, հանձնաժողովների եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցչական ծախսերը` 500.0 հազ. դրամի չափով, ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների եւ մարզպետարանների համար՝ 300.0 հազ. դրամի չափով:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանն անդրադարձավ համայնքների ֆինանսավորմանը` տեղեկացնելով, որ ներ՟՟կայումս Ազգային ժողովում շրջանառվում է «Հա՟մայն՟՟՟քի բյուջեի եկամուտները նվազեցնող ՀՀ օրենք՟նե՟րի կի՟րարկ՟ման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կո՟րուստ՟՟ները պե՟տու՟թ՟յան կող՟մից փոխ՟հա՟տու՟ցելու կարգի մասին» օրենքի նախագիծ, որի ընդունմամբ հնարավորություն կըն՟ձեռ՟վի 2007 թ-ից սկսած օրենս՟դրորեն կարգավորել հա՟մայնքի բյուջեի եկա՟մուտ՟նե՟րի կո՟՟րուստ՟՟ների չափերի եւ դրանց փոխհատուցման գումարների հաշ՟վարկման գործընթացը:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը նշեց, որ ապարատի պահպանման ծախսերի համար հատկացված հոդվածներում 2006 թ. համեմատ էական փոփոխություններ չկան. աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված 2007 թ. նախատեսվել է 150 մլն դրամի ավելացում: Փոփոխությունները պայմանավորված են ընդհանուր քաղաքականությամբ եւ բյուջետային մոտեցումներով: Արմեն Գեւորգյանը նշեց, որ հայեցողական պաշտոնյաների աշխատավարձի 20 %-ի բարձրացում է նախատեսվում:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանն ընդգծեց, որ ապարատի պահպանման ծախսերի գծով նախատեսված ավելացումները պայմանավորված են աշխատավարձերի բարձրացմամբ: Տեղեկացվեց, որ նախատեսվում է գումար հատկացնել նիստերի դահլիճի վերակառուցման, նոր մասնաշենքի կառուցման համար:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանն ասաց, որ 2006 թ. պետական բյուջեի իրենց մասում էական փոփոխություններ չկան, ապարատի պահպանման ծախսերի գծով 2007 թ-ին նախատեսվում է 164 մլն դրամի ավելացում` պայմանավորված քաղաքացիական ծառայողների աշխատավարձերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների բարձրացմամբ:

ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը ներկայացրեց իր ղեկավարած համակարգին հատկացված գումարների չափը` 677 մլն դրամ, որից 422 միլիոնը նախատեսվում է գալիք խորհրդարանական ընտրությունների անցկացման համար:

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը նշեց, որ ապարատի պահպանման ծախսերի համար հատկացված ավելացումները պայմանավորված են «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ նոր օրենքով:

Արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը տեղեկացրեց, որ համակարգում նախատեսվում են կառուցվածքային փոփոխություններ` նորամուծություն են թարգմանչական աշխատանքների իրականացման համար պետական պատվերի եւ իրավաբանական տերմինաբանության զարգացման ծրագրերը: Նրա հաղորդմամբ` 23 մլն դրամ է հատկացվել պաշտոնական հայտարարություններ կայքէջի ստեղծման համար:

ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանը արձանագրեց, որ ապարատի պահպանման ծախսերի համար նախորդ տարվա համեմատ 16 մլն դրամի ավելացում է նախատեսվել:

Դատական դեպարտամենտի տնօրեն Էդգար Սեդրակյանը տեղեկացրեց, որ «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքով ստեղծվել է Դատական դեպարտամենտ պետական կառավարչական հիմնարկը, որն ապահովում է դատարաններին, դատավորների ընդհանուր ժողովին, դատարանների նախագահների խորհրդին եւ արդարադատության խորհրդին վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումն ու քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցությունը: Նշվեց, որ գույքի ձեռքբերման համար հատկացվել է 114 մլն դրամ, 500 մլն դրամ էլ կապիտալ շինարարության համար:

Գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, ներկայացնելով ապարատի պահպանման ծախսերի համար նախատեսված հատկացումները, նշեց, որ այն կազմում է 1 մլրդ 9 մլն 653 հզր դրամ. ավելացումները պայմանավորված են դատական համակարգի բարեփոխումներով:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը,ՄԻՊ աշխատակազմի ն երկայացուցիչ Արտեմ Հարությունյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը տեղեկացրին, որ 2007 թ. պետական բյուջեի հատկացումները բավարար են ապարատների պահպանման ծախսերն իրականացնելու համար` փաստելով, որ գերատեսչություններում ավելացումները պայմանավորված են աշխատավարձերի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների բարձրացմամբ:

Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղեկացրեց, որ առարկություն չունեն հատկացված ֆինանսների առնչությամբ: 2007 թվականին քաղաքի պահպանման ծախսերի համար հատկացվել է 584.187 հազ. դրամ: Նշվեց, որ ծախսերի ծրագիրը հնարավոր է իրականացնել նախատեսված ֆինանսավորման շրջանակներում: 2007 թ. պետական բյուջեի նախագծով ֆինանսական համահարթեցման սկզբունքով 12 համայնքներին տրամադրվող դոտացիաները կազմում են 5 մլրդ 600 մլն դրամ:

2007 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է Արագածոտնի մարզպետարանին հատկացնել 206,341.8 հազ. դրամ, Արարատի մարզպետարանին` 209,483.8 հազ. դրամ, Արմավիրի մարզպետարանին` 206,486.8 հազ. դրամ, Գեղարքունիքի մարզպետարանին` 339,901.5 հազ. դրամ, Լոռու մարզպետարանին` 249,087.2 հազ. դրամ, Կոտայքի մարզպետարանին` 229,982.7 հազ. դրամ, Շիրակի մարզպետարանին` 274,783.5 հազ. դրամ, Սյունիքի մարզպետարանին` 234,571.2 հազ. դրամ, Վայոց Ձորի մարզպետարանին` 166,718.2 հազ. դրամ, Տավուշի մարզպետարանին` 193,185.1 հազ. դրամ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am